
Բրիտանական հատուկ ծառայությունները գաղտնալսել Amnesty International-ի հեռախոսազանգերը. The Guardian

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ բրիտանական հատուկ ծառայությունները լրտեսական գործունեություն են իրականացրել Amnesty International (AI) միջազգային իրավապաշտպանական կազմակերպության նկատմամբ:
AI-ի ղեկավարությունն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է բրիտանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ հանդիպել դատարանում: Իրավապաշտպանները հետախուզությանը մեղադրում են հեռախոսազրույցները գաղտնալսելու և իր հաճախորդների տվյալներն ապօրինաբար ձեռք գցելու մեջ:
Նշվում է, որ AI-ն ծանրակշիռ փաստարկներ ունի նման պնդման համար: AI-ի իրավական բաժնի ղեկավար Մայքլ Բոչենեկը թերթին հայտնել է, որ որպես մարդու իրավունքները պաշտպանող գլոբալ կազմակերպություն՝ AI-ն հատուկ ուշադրություն է ներկայացնում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի անվտանգության ծառայությունների համար:
AI-ն իր բողոքն արդեն իսկ հղել է դատարանին՝ գտնելով, որ հատուկ ծառայությունները խախտել են Մարդու իրավունքի մասին օրենքի 8-րդ (անձեռնմխելիության իրավունք) և 10-րդ (մտքեր արտահայտելու իրավունք) հոդվածները: