Բաժիններ՝

Սինոփսիսը հրապարակել է 2013 ֆինանսական տարվա և չորրորդ քառորդի տվյալները

ՄԱՈՒՆԹԻՆ ՎՅՈՒ, Կալիֆորնիա, 4 դեկտեմբերի, 2013/ –  Սինոփսիս ընկերությունը (Nasdaq: SNPS)՝ ինտեգրալ սխեմաներում(ԻՍ) և էլեկտրոնային համակարգերում նորարարությունների արագացման համար օգտագործվող ծրագրային ապահովման , մտավոր սեփականության և ծառայությունների մատակարարման ոլորտում համաշխարհային առաջատարը, այսօր հայտնել է ամբողջ 2013 ֆինանսական տարվա և դրա չորրորդ քառորդի տվյալները:

2013 ֆինանսական տարվա չորրորդ քառորդի համար Սինոփսիսը հայտնել է 504.9 մլն ԱՄՆ դոլլար եկամտի մասին՝ 2012 ֆինանսական տարվա չորրորդ քառորդի 454.2 մլն ԱՄՆ դոլլարի համեմատ: 2013 ֆինանսական տարվա եկամուտը կազմել է 1.962 մլրդ ԱՄՆ դոլլար, որը գերազանցում է 2012 ֆինանսական տարվա 1.756 մլրդ ԱՄՆ դոլլարը 11.7 տոկոսով:

«Սինոփսիսը 2013 ֆինանսական տարում գերազանց արդյունքի է հասել, և մենք տեսնում ենք հզոր արտադրանք և հաճախորդների իներցիա,-  ասում է Սինոփսիսի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Աարտ դե Ջիզը: – Տնտեսության անորոշության և նախագծմանն ուղղված ագրեսիվ ներդրումների համատեղությամբ բնութագրվող իրականության մեջ, Սինոփսիսը շատ ուժեղ մրցակցային դիրքում է, քանի որ բազում կարևոր հաճախորդներ հիմնվում են մեզ վրա, արագացնելու համար իրենց տարբերակումը և կրճատելու շուկա մտնելու ժամանակը»:

Սինոփսիս Արմենիա ՓԲԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս