Վրաստանի արևմուտքում առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 160.000 բաժանորդ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արևմտյան Վրաստանում 161.000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Դա տեղի է ունեցել ուժեղ քամու և առատ ձյան պատճառով, որոնք վնասել են էլեկտրահաղորդագծերը:
Այս մասին հայտարարել է Վրաստանի խոշորագույն էներգոընկերություն Energo-Pro Georgia-ն: Մասնավորապես, վնասվել են 22 էլեկտրահաղորդագծեր, այդ թվում նաև 110 և 35 կիլովոլտանոց էլեկտրահաղորդագծեր, ինչպես նաև դրանց 130 հենարաններ:
Առատ ձյունը փակել է նաև ճանապարհներ, ինչը բարդացնում է տեխնիկական բրիգադների աշխատանքը՝ կապված էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման հետ: