
Դոլարը շաբաթն սկսում է անկումով

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.3 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը էժանացել է 0.25%-ով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 1 միլիոն 600 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը կազմում է միջինը 404 դրամ, վաճառքինը՝ 407դրամ: