 
                        Կիևի կենտրոն են բերվել հատուկջոկատայիններ. «Եվրամայդանը» պատրաստվում է հետ մղել գրոհը (ուղիղ միացում)
 
                                    ZN.UA-ի փոխանցմամբ՝ այսօր Կիևի կենտրոն են բերվել ներքին զորքեր: Ընդդիմությունը հայտարարել է, որ «Եվրամայդանը» շրջապատված է, և կանանց ու երեխաներին կոչ է արել հեռանալ անվտանգ վայրեր: Այսօր Կիևի կենտրոնում է հայտնվել «Բերկուտ» հատուկ նշանակության ստորաբաժանումների ներկայացուցիչների մեծաքանակ շարասյունը՝ 10 տրանսպորտային միջոց:
Նշվում է, որ «Եվրամայդանը» պատրաստվում է գրոհը հետ մղելուն: Ընդդիմությունը կարծում է, որ «Եվրամայդանը» ունի բավականաչափ մարդիկ՝ հատուկջոկատայինների առաջին հարձակումը հետ մղելու համար: Այսօր լրանում է դատարանի սահմանած հնգօրյա ժամկետը, որը ցուցարարներին թույլատրել էր բողոքի ակցիա անցկացնել Կիևի կենտրոնում:
   
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        