Բաժիններ՝

ԵՄ-ը պարտավոր է ներկայումս կանգնել Ուկրաինայի ժողովրդի կողքին. Բառոզու

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն այսօր Միլանում հայտարարել է, որ Կիևի սառը փողոցներում երիտասարդ անձինք նոր պատմություն են գրում Եվրոպայի համար, և որ ԵՄ-ն ունի նրանց աջակցելու իրավունքներ ու պարտավորություններ.

«Երբ մենք Կիևի սառը փողոցներում տեսնում ենք ԵՄ-ի դրոշներով տղամարդկանց ու կանանց, որոնք պայքարում են եվրոպական այդ դրոշի, ինչպես նաև Ուկրաինայի ու իրենց ապագայի համար: Դրա համար էլ նրանք գիտեն, որ Եվրոպան ոչ միայն տնտեսական զարգացման պլանում հնարավորությունների հող է, ինչին որ նրանք ականատես են եղել Լեհաստանի ու Բալկանյան երկրների պարագայում, այլև՝ հույսի ու ազատության խոստումներ:

Ես կարծում եմ, որ ԵՄ-ն իրավունք ու պարտավորություններ ունի՝ այս շատ բարդ պահին կանգնելու համար Ուկրաինայի ժողովրդի կողքին»: Բառոզուն հերքել է այն, որ զարգացման եվրոպական ուղուն աջակցում են միայն Ուկրաինայի արևմտյան հատվածի բնակիչները: Ուկրաինայի մասին Բառոզուի ելույթը տևել է 20 րոպե և շարունակ ուղեկցվել է ծափահարություններով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031