Բաժիններ՝

Վիկտոր Յանուկովիչի մոսկովյան այցի ընթացքում կստորագրվի առնվազն 13 փաստաթուղթ. աղբյուր

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 17-ին Մոսկվայում տեղի է ունենալու Ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովի 6-րդ նիստը, որը նախագահելու են Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վիկտոր Յանուկովիչը:

Պլանավորված է, որ նիստի շրջանակներում Ուկրաինան ու Ռուսաստանը  ստորագրելու են առնվազն 13 երկկողմ փաստաթուղթ: Այս մասին գործակալությանը հայտնել է իրազեկ աղբյուրը:

Վերջինիս խոսքերով՝ հնարավոր նաև այնպիսի փաստաթղթի ստորագրում, որով Ուկրաինայի համար զգալիորեն կնվազեցվի ռուսական գազի գինը, սակայն այդ մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ այդ գործընթացը ներկա դրությամբ դեռ ընթացքի մեջ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս