
РИА Новости-ի բազայի հիման վրա ստեղծվում է Россия сегодня միջազգային լրատվական գործակալությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ РИА Новости-ի բազայի հիման վրա ստեղծվում է Россия сегодня («Ռուսաստանն այսօր») միջազգային լրատվական գործակալությունը, որը գլխավորելու է Դմիտրի Կիսելյովը: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Նախագահի հրամանում նշված է, որ Россия сегодня գործակալությունը, որը գործելու է նույն շենքում, և РИА Новости-ն մտնելու են ռուսական պետական Голос России («Ռուսաստանի Ձայն») ռադիոհեռարձակման ընկերության մեջ: Պուտինը նոր գործակալության ստեղծման համար հատկացրել է մեկամսյա ժամկետ:
Россия сегодня-ի գործունեության հիմնական ուղղություններն են հանդիսանալու արտասահմանում Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության ու Ռուսաստանի Դաշնությունում հասարակական կյանքի լուսաբանումը: