Էլմար Մամեդյարովը չի գա Երևան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը մասնակցելու է դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) Արտգործնախարարների խորհրդի նիստին:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը, որի խոսքերով, նիստում Ադրբեջանը ներկայացնելու է ԱԳՆ-ի՝ տնտեսական համագործակցության գծով բաժնի պետ Շովգի Մեհթիզադեն:

ՍՏՀԿ-ի նիստի մասնակիցները քննարկելու են կազմակերպության շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարները: Բացի այդ, Հայաստանը ՍՏՀԿ-ի նախագահությունը կփոխանցի Բուլղարիային:

Ադրբեջանը որոշել է այս անգամ բաց թողնել ՍՏՀԿ-ում իր նախագահությունը (նախագահության փոխանցումն իրականացվում է այբբենական կարգով ու կես տարով), քանի որ հաջորդ տարի նախագահելու է միջազգային մի շարք կառույցներում: Նախորդ անգամ Ադրբեջանը ՍՏՀԿ-ում նախագահել է 2009 թվականի երկրորդ կեսին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն համաձայնվել է ժամանել Երևան:

Տեսանյութեր

Լրահոս