Բաքվի կենտրոնում անցկացվել է բողոքի ակցիա՝ ընդդեմ բենզինի գնի թանկացման (տեսանյութ)
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ 100 երիտասարդ երեկ բողոքի ակցիա է անցկացրել Բաքվի կենտրոնում՝ ընդդեմ վառելիքի գնաճի: Չնայած որ բողոքի ակցիան պետք է մեկնարկեր ժամը 16.00-ին՝ «Շատրվանների» հրապարակն արդեն առավոտից վերցված էր ոստիկանական վերահսկողության տակ:
Ցուցարարները լուռ երթ են կազմակերպել դեպի հրապարակ, սակայն ոստիկանությունը պահանջել է ցրվել: Երիտասարդները բողոքել են դրա դեմ, ոստիկանների հետբախումներից խուսափելու համար ակցիայի կազմակերպիչները ցուցարարներին կարգադրել են ցրվել: Նրանք դատապարտել են իշխանությունների գործողությունները:
Նշվում է, որ բենզինի ու դիզելային վառելիքի թանկացման դեմ բողոքի հերթական ակցիան նշանակված է դեկտեմբերին: