Բաժիններ՝

Թուրքիան այս տարի ռեկորդային քանակությամբ ոսկի է ներկրել

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ոսկու ներկրման ծավալն առաջին անգամ հասել է ռեկորդային նշագծի: Այս տարվա առաջին 11 ամիսներին Թուրքիան ներկրել է 270.7 տոննա ոսկի: Դա կրկնակի գերազանցում է ողջ 2012 թվականին Թուրքիայի ներկրած ոսկու ծավալը՝ 120.8 տոննա:

Նշվում է, որ սրանից առաջ Թուրքիան նման ցուցանիշ էր գրանցել 2005 թվականին, երբ ներկրել էր 269.5 տոննա ոսկի: Ամենափոքր ցուցանիշը գրանցվել էր 2009 թվականին՝ 37.6 տոննա: Նախորդ տարի Թուրքիան եզրափակել է ոսկու խոշորագույն սպառողների հնգյակը՝ Հնդկաստանից, Չինաստանից, ԱՄՆ-ից ու Գերմանիայից հետո:

2012 թվականին Թուրքիայում ոսկու արդյունահանումը կազմել է 30 տոննա:

Հիշեցնենք, որ Իրանի նավթային ոլորտի դեմ միջազգային պատժամիջոցների սահմանումից հետո Թուրքիան հարկադրված էր ոսկով վճարել ներկրած իրանական էներգակիրների դիմաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս