
«Մեծ գեղեցկություն» ֆիլմը եվրոպական «Օսկարի» է արժանացել

Իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն իր «Մեծ գեղեկցկություն» (La Grande Bellezza) ֆիլմի համար արժանացել է եվրոպական կինոակադեմիայի ` European Film Awards-ի մրցանակին, որը հաճախ անվանում են նաեւ եվրոպայան «Օսկար», հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Բեռլինում շաբաթ ուշ երեկոյան: Ֆիլմը մրցանակի է արժանացել միանգամից երեք անվանակարգում` լավագույն ռեժիսորական աշխատանք, տղամարդու լավագույն դեր եւ լավագույն մոնտաժ: