ՀԴԲ-ն համակարգչային վիրուսներ է օգտագործում կասկածյալներին հետևելու համար
ՀԴԲ գործակալները վնասաբեր ծրագրեր են օգտագործում կասկածյալների նկատմամբ էլեկտրոնային հետապնդումների համար, հաղորդում է The Washington Post-ը:
Պարբերականի տվյալներով` հենց այդ եղանակով է հայտնաբերվել այն անձը, ով անցած տարի մի քանի անգամ հայտարարել էր ամերիկյան համալսարաններում եւ օդանավակայաններում պայթյունների շարք նախապատրաստելու մտադրության մասին:
ՀԴԲ հաքերների խումբը վիրուս է մշակել, որը թույլ է տվել թաքուն կերպով հետեւել կասկածյալներին, հենց վերջիններս մուտք են գործել իրենց էլեկտրոնային փոստ` անկախ նրանց` աշխարհի որ ծայրից եւ ինչ համակարգչից:
Նման բարձրտեխնոլոգիական միջոցները, որը ՀԴԲ-ն անվանում է «հետաքննության ցանցային տեխնոլոգիաներ» կիրառվում են այն դեպքերում, երբ հատուկ ծառայությունները փորձում են հայտնաբերել կասկածյալներին: