
Ֆիլիպիններում «Հայան» թայֆունի հետևանքով զոհերի քանակը հասել է 5800-ի

Lenta.ru-ի փոխանցմամբ` Ֆիլիպիններում տեղի ունեցած «Հայան» թայֆունի հետևանքով զոհվել է 5796 մարդ, անհետ կորածների քանակը կազմել է ավելի քան 1700 մարդ: Այսպիսին են Բնական աղետների կանխման ու դրանց հետևանքների վերացման Ազգային խորհրդի (NDRRMC) վերջին տվյալները:
Դրանց համաձայն, վիրավորների քանակը կազմել է ավելի քան 27.000 մարդ: Ընդհանուր առմամբ, Ֆիլիպինների ողջ պատմության մեջ ամենակործանարար գերթայֆուն ճանաչված «Հայանը» առնչվել է 12.2 միլիոն մարդ: Թայֆունի պատճառած նյութական վնասը գնահատվել է 35.2 միլիարդ ֆիլիպինյան պեսո` մոտ 700 ամերիկյան միլիոն դոլար: