Բաժիններ՝

Մուրսիին այլևս թույլ չեն տա հանդիպել այցելուների հետ

BBC-ի փոխանցմամբ` Եգիպտոսի ՆԳՆ-ը հայտնել է, որ իրենք այլևս չեն թողնելու, որ այցելուները հանդիպեն նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի հետ` ելնելով անվտանգության նկատառումներից: Նախօրեին Մուրսիի որդուն ու փաստաբանին չեն թույլատրել հանդիպել նրա հետ:

Մուրսիի որդին կարծում է, որ Մուրսիին Ալեքսանդրիայի բանտից տեղափոխել են մեկ այլ կալանավայր: Եգիպտոսի նախկին նախագահին մեղադրում են բողոքի դուրս եկած ցուցարարների սպանությունը հովանավորելու մեջ: Տվյալ գործով դատական հաջորդ նիստն անցկացվելու է 2014 թվականի հունվարի 8-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031