Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ ՃՏՊ գործով քննությունն ավարտվել է
PanARMENIAN.Net-ի փոխանցմամբ` Պոդոլսկի մերձակայքում 18 մարդու կյանք խլած, Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ ՃՏՊ գործով քննությունն ավարտվել է: Այդ մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին է հայտնել երթուղային ավտոբուսի հետ բախված բեռնատարի վարորդի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: Ըստ նրա, դեկտեմբերի 9-ից կողմերը ձեռնամուխ կլինեն գործի նյութերի ուսումնասիրությանը:
Նոյեմբերի 29-ին Հրաչյա Հարությունյանին ևս մեկ մեղադրանք ներկայացվեց՝ կեղծ փաստաթուղթ օգտագործելու վերաբերյալ: Նույն օրը նրան կրկին մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 264 հոդվածի 5 մասով՝ երկու և ավելի անձանց մահվան պատճառ դարձած երթևեկության կանոնների խախտում: Այս անգամ արդեն փորձագետների եզրակացությամբ:
«Բացի այդ քննիչը կցել է գործին նոր մեղադրանքը՝ ՌԴ ՔՕ 327 հոդվածի 3 կետով՝ կեղծ փաստաթղթի օգտագործում»,-հայտարարել է Ռուբեն Մարգարյանը:
Հարությունյանը, ինչպես նախկինում, ճանաչում է վթարի պատճառ հադիսացած իր մեղքը, սակայն ժխտում է կեղծ թույլտվության օգտագործումը: Ըստ նրա, նա չի իմացել, որ փաստաթուղթը կեղծ է և ոչ ոք այն չի ստուգել:
Մեղադրյալի փաստաբանը նաև միջնորդությամբ է հանդես եկել լրացուցիչ ավտոտեխփորձաքննություն անցկացնելու վերաբերյալ:
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: