
Ռուբեն Վարդանյանը սկսել է ներդրումներ անել ռուսական անշարժ գույքի շուկայում

Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Тройка Диалог ընկերության նախկին ղեկավար Ռուբեն Վարդանյանը դարձել է Romanov Property Holdings (RPH) հիմնադրամի համաներդրող, որը հանդիսանում է կոմերցին անշարժ գույքի ռուսական շուկայի խոշորագույններից մեկը:
Վարդանյանը գլխավորում է RPH-ի 50 տոկոսին տիրող ներդրողների խումբը: Մնացյալ մասնակիցների անունները չեն հրապարակվում: Ուղիղ ներդրումների մյուս կեսը պատկանում է Գագիկ Ադիբեկյանի RD Group ընկերությանը: Հիմնադրամը ղեկավարում է Avica Property Investors ընկերությունը:
2008 թվականին ստեղծված RPH-ը ղեկավարում է ավելի քան 1 միլիարդ դոլարի անշարժ գույքի օբյեկտներ: Սովորաբար նա Մոսկվայի առանցքային շրջաններում գնում է «Ա» դասի օբյեկտներ: Сбербанк-ը 2012 թվականին գնել է Тройка Диалог-ը: Ընթացիկ տարվա օգոստոսին հաղորդվել է, որ Վարդանյանը զբաղեցնելու է բանկի նախագահ Գերման Գրեֆի խորհրդականի պաշտոնը: