Բաժիններ՝

Թուրքիան ու Ադրբեջանը պետք է ուժեղացնեն էներգետիկ համագործակցությունը. Թաներ Յըլդըզ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ու Ադրբեջանը պետք է ուժեղացնեն էներգետիկ ոլորտի համագործակցությունը: Այս մասին երեկ Ստամբուլում Կասպյան ֆորումում ունեցած իր ելույթում հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

Նա ընդգծել է, որ էներգետիկ ոլորտում թուրք-ադրբեջանական համագործակցության ուժեղացման անհրաժեշտությունը բխում է նրանից, որ Եվրոպայում աճում է բնական պաշարների պահանջարկը.

«TANAP և TAP գազատարների նախագծերի իրագործմամբ առաջանում է շատ կարևոր շղթա՝ բնական գազը Կասպյան ավազանից Եվրոպա հասցնելու համար: Այսօր Եվրոպայում բնական գազի տարեկան սպառումը կազմում է 500-520 միլիարդ խորանարդ մետր:

Ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը դա կհասնի մինչև 700 միլիարդ խորանարդ մետրի, ինչը կբարձրացնի «Հարավային գազային միջանցքի» կարևորությունը, որում իրենց ներդրումը կարող են ունենալ Թուրքմենստանը, Իրանը, Իրաքը:

Բացի այդ, մոտակա տարիներին Թուրքիայում գազի սպառումը կաճի մինչև 50-52 միլիարդ խորանարդ մետրի: Այսօր գազից օգտվում է Թուրքիայի բնակչության 83 տոկոսը, իսկ մինչև 2015 թվականը գազաֆիկացվելու է ողջ երկիրը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս