Ռուսաստանը չի պլանավորում վիզային ռեժիմ սահմանել ԱՊՀ երկրների նկատմամբ. Մեդվեդև

RBC-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ռուսական հեռուստաալիքիներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը չի պլանավորել վիզային ռեժիմ սահմանել ԱՊՀ երկրների նկատմամբ.

«Ներկայումս մենք ԱՊՀ երկրների նկատմամբ չենք պլանավորում որևէ վիզա, եթե չլինեն ինչ-ինչ հատուկ իրավիճակներ: Սակայն մենք պլանավորում ենք անցնել նրան, որ սահմանների հատում լինի քաղաքակիրթ ձևով, ոչ թե ինչ-որ թղթով կամ տեղեկանքով, որովհետև դա նույնպես ճիշտ չէ: Մենք տարբեր երկրներ ենք, և եթե մենք զարգանում ենք տարբեր կերպ, ապա բարի գտնվեք և ներկայացրեք արտաքին անձնագրերը»:

Մեդվեդևը հավելել է, որ դեռ մի շարք երկրներից կարելի է Ռուսաստան գալ «ներքին» անձնագրով, սակայն շուտով դա հնարավոր կդառնա միայն արտաքին անձնագրով և բժշկական ապահովագրվածության առկայության դեպքում. «Այստեղ չկա որևէ խտրականություն կամ որևէ նվաստացում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031