Բաժիններ՝

«Եվրամայդանի» ուժային ցրումից հետո ցայժմ անհետ կորած է համարվում 14 մարդ. Վիտալի Կլիչկո

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինական «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ նոյեմբերի 30-ին «Եվրամայդանի» ուժային ցրումից հետո ցայժմ անհետ կորած է համարվում 14 մարդ, որոնք դուրս էին եկել փողոցներ՝ իրենց աջակցությունը հայտնելու համար երկրի եվրաինտեգրմանը.

«Այսօր, երբ ողջ երկրում հարյուր հազարավոր մարդկ բողոքում են եվրաինտեգրումից իշխանությունների հրաժարվելու, մարդկանց ծեծի ենթարկելու ու նրանց իրավուքններն արհամարհելու դեմ, Յանուկովիչի իշխանությունը ձևացնում է, թե ոչինչ տեղի չի ունենում և ընդհակառակը՝ ուժեղացնում է բռնություններն ու ահաբեկում է մարդկանց:

Այս վարչակարգը մեղավոր չէ միայն խաղաղ բողոքի դուրս եկած մարդկանց  ծեծի ենթարկելու և ձերբակալելու համար: Այս վարչակարգի ուղեկիցները ոստիկանական բաժանմունքներում ծաղրում են ձերբակալվածներին: Իսկ այժմ խաղաղ Մայդանում հայտնաբերվել է դիակ»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Անկախության» հրապարակի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031