
Սիրիական ընդդիմությունը կառավարական զորքերին վերստին մեղադրել է քիմիական զենք կիրառելու մեջ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական ընդդիմության ներկայացուցիչները կառավարական զորքերին մեղադրել են Դամասկոսից 68 կիլոմետր դեպի հյուսիս ընկած Էն-Նեբկ քաղաքի համար մարտերի ընթացքում քիմիական զենք կիրառելու մեջ:
Էն-Նեբկում թունավոր գազի կիրառման մասին զուգահեռաբար հայտարարել են ընդդիմությունում եղած երկու աղբյուրներ: Նրանք գործակալությանը պատմել են, որ ապստամբների վերահսկողության տակ առկա Էն-Նեբկի մերձակայքում կառավարական զորքերն արձակել են երկու գազային արկ, ինչի հետևանքով զոհվել է 7-9 մարդ:
Սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը հերքել է այդ տեղեկատվությունը՝ դրա հայտնվելը բացատրելով սիրիական բանակից կրած իրենց պարտությունները բացատրելու ահաբեկչական խմբերի փորձերով: Սեպտեմբերին Սիրիան ստորագրել է իր քիմիական զենքի ոչնչացման պլանը: