Բաժիններ՝

Նախարարությունը Գյումրի տեղափոխելը հեշտ բան չէ. Հասմիկ Պողոսյան (տեսանյութ)

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հերքում է տեղեկությունները, որ ինքը դեմ է Մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելուն։

Նախարարը NEWS.am-ին ասել է, որ հարցը դեռ վերջնականապես չի որոշվել։

«Ոնց որոշվի, այնպես էլ կանենք: Տեղափոխելու նպատակահարմարությունը քննարկվում է, այսինքն դա հեշտ բան չի»,- ասել է  Հասմիկ Պողոսյանը՝ ավելացնելով, որ դա այնպիսի հարց չէ, որ գաղտնի պահվի կամ որոշումը չմեկնաբանվի:

Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահի Գյումրի կատարած սեպտեմբերի 20-ի այցի ժամանակ հարց էր բարձրացվել մշակութի նախարարությունը Գյումրի տեղափոխելու մասին: Դրանից հետո լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ մշակույթի նախարարը դժգոհ է այդ որոշումից եւ ամեն կերպ փորձում է կանխել տեղափոխումը։

Տեսանյութը այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031