
«Կանազի» հոսպիտալում ծեծված զինծառայողներին տեղավորել են հոգեբուժարանում. նրանց կզորացրե՞ն

«Կանազի» կայազորային-կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված ու փախուստի դիմած զինծառայողներին, ովքեր ազատազրկվել էին եւ գտնվում էին Նուբարաշեն ՔԿՀ-ում, այժմ տեղափոխել են հոգեբուժարան:
Այս մասին ԳԱԼԱ-ին տեղեկացրեց նրանցից մեկի՝ Ռազմիկ Մանուկյանի մայր Աննա Կարապետյանը: Նա ասաց սակայն, որ մինչեւ այժմ չեն թույլատրել տեսակցել իրենց որդիներին:
«Երեխեքին տեղափոխել են Նուբարաշենի հոգեբուժարան, երեքն էլ այնտեղ են, հիմա սպասում ենք կամիսիա լինի՝ տեսնենք ինչ են որոշում: Կամիսիա են նշանակել երեխաների հոգեկանը ստուգելու համար, տեսնեն` ինչ խնդիրներ ունեն: Տեսակցել թույլ չի տրվում, քանի որ երեխաները ռազմական ոստիկանության հսկողության տակ են գտնվում»:
Մանրամասները այստեղ`