
ԱՄՆ բնակիչները կարծում են, որ իշխանությունները պետք է հոգ տանեն սեփական երկրի մասին, ոչ թե «քթները խոթեն» ուրիշ երկրների գործերի մեջ

Ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ ԱՄՆ ղեկավարությունը պետք է ավելի շատ զբաղվի ներքին խնդիրներով եւ «թույլ տա մյուս երկրներին զբաղվել իրենց գործերով»: Այդ մասին են վկայում Pew Research Center-ի կողմից անցկացված սոցհարցումների արդյունքները: Վերոնշյալ կարծիքը պաշտպանում է հարցվածների 52%-ը, դրա հետ համաձայն չէ 38% -ը:
Հարցման արդյուքները վկայում են, որ հասարակության թերհավատությունը ներքին քաղաքականության նկատմամբ աստիճանաբար ավելանում է եւ ռեկորդային ցուցանիշների է հասնում:
Հարցված ամերիկացիների 70%-ի կարծիքով` վերջին շրջանում ԱՄՆ-ին աշխարում ավելի քիչ են հարգում, «քան նախկինում»:
Հարցվածների 51%-ը կարծում է, որ ԱՄՆ-ն չափազանց շատ է զբաղվում ողջ աշխարհի խնդիրները լուծելով: 28%-ը կարծում է, որ իշխանությունները միջազգային խնդիրներին այնքան ուշադրություն են դարձնում, որքան հարկավոր է:
Հարցումն անցկացվել է այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: