Սաակաշվիլիի կուսակցությունը պատվիրակություն է գործուղել Կիև

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունն իր պատվիրակությանը գործուղել է Կիև, որպեսզի դրանով իսկ կանգնի Ուկրաինայի ժողովրդի կողքին:

Ընդ որում, պատգամավոր Գեորգի Բարամիձեն հայտարարել է, որ «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատվիրակությունը չի մասնակցի քաղաքական գործընթացներին և միայն կաջակցի խաղաղ զարգացմանը:

Երեկ Новости-Грузия լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Կիև է ժամանել նաև Սաակաշվիլին: Վերջինիս կուսակցությունը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել էր այդ տեղեկատվությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031