
ԵՄ-ը նախկինի նման պատրաստ է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը նախկինի նման պատրաստ է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը՝ չնայած այդ երկրի զարգացումներին: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պիյա Արենկիլդե Հանսենը:
Նա ընդգծել է, որ իրենք պատրաստ են դիտարկել Ասոցացման ու ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման հնարավորությունը, երբ Ուկրաինայի իշխանությունները կցուցաբերեն անհրաժեշտ քաղաքական կամք՝ կապված իր առջև դրված պայմանների կատարման հետ:
Կիևում և Ուկրաինայի մյուս շրջաններում նոյեմբերի 21-ից չեն դադարում եվրաինտեգրման կողմնակիցների զանգվածային ակցիաները: Այդ օրն Ուկրաինայի կառավարությունը կասեցրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու նախապատրաստական գործընթացը: