Բաժիններ՝

Եգիպտոսում հաստատել են նոր Սահմանադրության նախագիծը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նոր Սահմանադրության մշակման հանձնաժողովը երեկ հաստատել է Սահմանադրության նոր նախագիծը: Քննարկված 247 հոդվածից չի ընդունվել միայն հինգը:

Մերժված հոդվածներից մեկն առնչվել է խորհրդարանական ու նախագահական ընտրությունների միջև հերթականություն սահմանելուն (ավելի վաղ ենթադրվում էր, որ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն ավելի վաղ):

Նոր Սահմանադրության ընդունման հարցը պետք է լուծվի հանրաքվեի ժամանակ, որն անցկացվելու է 2013 թվականի վերջին կամ 2014 թվականի սկզբին: Միայն դրանից հետո երկրում կանցկացվեն նախագահական ու խորհրդարանական ընտրություններ:

Նոր Սահմանադրությունում կան հոդվածներ, որոնք դժգոհության տեղիք են տվել եգիպտական հասարակությունում: Դրանցից մեկում նշված է, որ քաղաքացին կարող է կանգնել զինվորական դատարանի առջև, եթե նա մեղադրովւմ է զինծառայողների կամ ռազմաբազաների վրա հարձակում գործելու մեջ:

Սահմանադրության մշակման հանձնաժողովը բաղկացած է 50 մարդուց: Սրանից առաջ էլ հաղորդվել էր, որ նոր Սահմանադրության նախագծում նվազագույնի է հասցվել իսլամի հիշատակումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031