Բաժիններ՝

Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կանցկացվի Բաքվում

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների հերթական հանդիպումը տեղի է ունենալու հաջորդ տարի, Բաքվում: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը:

Նա ընդգծել է, որ նախնական տվյալներով եռակողմ հանդիպումն անցկացվելու է հունվարին: Դա կլինի տվյալ ձևաչափով Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների թվով երրորդ հանդիպումը: Նրանց նախորդ հանդիպումն անցկացվել է այս տարվա մարտին, Բաթումում:

Իսկ ահա առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2012 թվականի հունիսի 8-ին, Թուրքիայի Տրապիզոն քաղաքում: Այդ հանդիպումներում կողմերը քննարկում են տարբեր ոլորտներում համագործակցության հարցը (տնտեսություն, էներգետիկա, շրջակա միջավայրի պահպանում, մշակույթ, կրթություն, սպորտ և երիտասարդություն):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս