Բաժիններ՝

ԵՄ-ը կարող է հասցեագրված պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայում կոնկրետ անձանց նկատմամբ. աղբյուր

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը կարող է հասցեագրված պատժամիջոցներ սահմանել կոնկրետ անձանց նկատմամբ, որոնք մեղավոր են Կիևում ուժ կիրառելու համար: Այս մասին հայտնել է Բրյուսելում եղած դիվանագիտական աղբյուրը:

Դիվանագետի խոսքերով՝ Ուկրաինայում իրավիճակը լարված է և մտահոգիչ, և ԵՄ-ի երկրները տագնապով են հետևում իրադարձությունների զարգացմանը: Դիվանագետն ընդգծել է, որ իշխանությունները չպետք է թույլ տան փողոցներում իրենց դիրքորոշումը հայտնող քաղաքացիների դեմ անհամաչափ ուժի կիրառում:

Նա հավելել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակի հարցը մոտ ժամանկներս Բրյուսելում դիտարկելու են ԵՄ-ի անդամ 28 երկրների մշտական ներկայացուցիչները: Ամեն ինչ կախված է լինելու առաջիկա օրերի զարգացումից:

Հանգստյան օրերին ԵՄ-ի երկրներն ու ԱՄՆ-ը հանդես են եկել մի շարք հայտարարություններով, որոնցում դատապարտել են Կիևում ցուցարարների ցրման ժամանակ չափից ավելի ուժ կիրառելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031