Վաղը Բրյուսելում տեղի կունենա Ջոն Քերիի ու Մայա Փանջիկիձեի հանդիպումը

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում երեքշաբթի տեղի է ունենալու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հանդիպումը:

Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ը, որի գնահատմամբ՝ տվյալ հանդիպումն ունի մեծ կարևորություն և կնպաստի երկու երկրների միջև գոյություն ունեցող հարաբերությունների սերտացմանը և ռազմավարական համագործակցության ավելի խորացմանը:

Հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն երկկողմ ու բազմակողմ ձևաչափով համագործակցության ընթացիկ հարցերը, ինչպես նաև երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման հեռանկարները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031