Բաժիններ՝

Հանգիստ` աղքատության մեջ. ՀԱՀ հյուրանոցներն այցելուներին առաջարկում են մոտիկից ծանոթանալ տեղի ապրելակերպին

Հարավաֆրիկյան Հանրապետության  հայտնի հինգաստղանի «Basotho Village» հյուրանոցն իր հաճախորդներին առաջարկում է  մտնել աֆրիկյան իրականության մեջ եւ «ապրել» այնտեղ:

Հյուրանոցի տարածքում գոյություն ունի ոչ մեծ բնակավայր, այսպես կոչված  Shanty Town («վրանային քաղաք»), որտեղ տեղի բնակչությունն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ: Նման փորձը սուր զգացողությունների սիրահարների համար կարող է արժենալ  75  եվրո` գիշերվա համար:

«Սա աշխարհում միակ Shanty Town-ն է, որտեղ կա ջեռուցում եւ Wi-Fi: Այդ վայրը  իդեալական կարող է լինել ընկերական հանգստի, թեմատիկ երեկոների եւ բարբեքյուի համար»,-ասվում է հյուրանոցի գովազդային բուկլետում: Միաժամանակ նրանք վստահեցնում են, որ խրճիթներն անվտանգ են անգամ երեխաների համար:

Հյուրանոցի կայքում շատ զբոսաշրջիկներ կիսվել են իրենց տպավորություններով: Մի բրիտանուհի գրել է, որ անմոռանալի տպավորություններ են ստացել, չնայած որ ամուսինը մինչեւ հիմա բուժվում է տուբերկուլյոզից, իսկ երեխաները հրաժարվում են տնից դուրս գալ հոգեբանական տրավմայից հետո:  «Բայց մենք առնվազն ունենք հետաքրքիր անցկացված ժամանակ, որի մասին պատմում ենք միմյանց»,-գրում է սուր զգացողությունների սիրահարը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս