Բաժիններ՝

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարի՝ Հայաստանում հասարակությունը ծերացող է. iLur.am

Lur.am-ը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին զրուցել է  ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հետ:
– Պարոն Սարգսյան, որպես նախարար, ինչո՞վ եք վստահ, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որի շուրջ այսքան աղմուկ բարձրացավ եւ որը կառավարությունը կրծքով պաշտպանում է, արդյունավետ է:

– Երկրների մեծ մասը, որոնք ունեն բնակչության ծերացման խնդիր, կանգնած են միեւնույն խնդրի առջեւ` ինչպես ֆինանսավորել ապագա կենսաթոշակառուների թոշակները: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «բեյբի բում»-ի տարիներին մեծ ծնելիություն եղավ: Այժմ «բեյբի բում»-ի տարիներին ծնվածները գնում են կենսաթոշակի, բայց դրան հաջորդած տարիներին ծնելիության ցուցանիշը նվազեց: Դրա համար էլ հետխորհրդային երկրներում, այդ թվում` Հայաստանում, խնդիրներ են ստեղծվել մեկ աշխատողին բաժին ընկնող կենսաթոշակառուների հարցում: Մեր այսօրվա համակարգը լավ էր աշխատում այն ժամանակ, երբ երեք-չորս աշխատողին բաժին էր ընկնում մեկ կենսաթոշակառու: Երբ այդ թիվը սկսում է նվազել 3-ից, առաջ է գալիս կենսաթոշակառուներին արժանապատիվ վճարելու խնդիրը: Այս խնդիրը ունեն բոլոր ծերացող երկրները: Նման իրավիճակը լուծելու երկու տարբերակ կա. առաջին` բարձրացնել հարկերը, եւ այսօր եվրոպական շատ երկրներում գնացել են հարկերը բարձրացնելու ճանապարհով: Մեզանում հարկային հետեւյալ համակարգն է` եկամտային հարկը կազմում է 24.4 տոկոս, գումարած առաջարկվող այս 5 տոկոսը: Այսինքն` 29.4 տոկոս` Եվրոպայում կիրառվող 56 տոկոսի փոխարեն: Մենք չենք գնում հարկերն ավելացնելու ճանապարհով, այլ առաջարկում ենք այդ 5 տոկոսը վճարել, որը չի գնա ընդհանուր կաթսա, չի ծախսվի ուրիշ ոլորտներում, այլ կմնա ու կկուտակվի տվյալ անձի հաշվին: Այս ընտրության առաջ շատ ու շատ երկրներ են կանգնած: Երկրների մի մասը հաջողությամբ է հասել այս համակարգին, երկրներ կան, որոնք անցել են այս համակարգին, բայց խնդիրներ են ունեցել, երկրներ կան, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն անցել այդ համակարգին: Թե ինչու ենք համոզված, որ այս համակարգը հաջող է, հետեւյալ կերպ կպատասխանեմ` մենք ուսումնասիրել ենք այս համակարգին անցած բոլոր երկրների 10 տարիների փորձը` եւ նրանցը, ովքեր հաջողության են հասել, եւ նրանք, ովքեր խնդիրներ են ունեցել: Մենք էլ 10 տարի շարունակ` 2003թ. սկսած մանրամասն քննարկել ենք այդ համակարգը` տարբեր մասնագետների, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այն, ինչ առաջարկել ենք 10 տարի առաջ եւ ինչ ունենք այսօր, էապես տարբեր են. մենք կարողացել ենք հաշվել բոլոր սխալներն ու ռիսկերը եւ մշակել ենք մի համակարգ, որը զերծ է այդ սխալներից: Ուստի, կարծում եմ դա հաջողված համակարգ է:

Մտավախություն չունե՞քոր մեզ մոտ էլ այդ ծրագիրը հաջողության չի հասնիհաշվի առնելով հայաստանյան իրականությանը հատուկ մի շարք հանգամանքներ:

– Ես կարծում եմ, որ բոլոր հնարավոր բացասական ռիսկերը, հնարավորությունները հաշվի ենք առել: Իհարկե, տեսականորեն չեմ բացառում, որ կարող են լինել ինչ-որ ռիսկեր, երեւույթներ, որոնք հաշվի չենք առել: Տեսականորեն չեմ բացառում: Բայց դա առիթ չպիտի հանդիսանա այս բարեփոխումները չիրականացնելու համար: Այս բարեփոխումն այլընտրանք չունի: Սրա այլընտրանքը հարկերի բարձրացումն է:

– Այս կառավարության մի շարք կանխատեսումներանգամ կարճ ժամանակի մեջչեն իրականացել կամ սխալ են դուրս եկելհիշենք վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունըոր ճգնաժամը կշրջանցի Հայաստանը եւ այլնՀիմա ի՞նչ երաշխիք կաոր 25-30 տարվա կտրվածքով կանխատեսումները կիրականան:

– Սա կանխատեսում չէ: Մենք այսօր ասում ենք հետեւյալը. այս բարեփոխումներին այլընտրանք չկա: Սրա այլընտրանքը հարկերի բարձրացումն է` 25 տոկոսից դարձնել 50 տոկոս: Հիմա ո՞ր այլընտրանքով առաջ գնանք: Հարկերը դարձնենք 70 տոկո՞ս, թե՞՝ գումարները մարդիկ խնայեն իրենց հաշվին, որ կենսաթոշակային տարիքի անցնելուց հետո կենսաթոշակ ստանան:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս