
Հայաստանը կհամագործակցի «ՏՐԱՍԵԿԱ»-ի նախաձեռնությունների շրջանակներում

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Էդուարդ Բիրյուկովին և նրա հետ քննարկել ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում իրականացվող ծրագրերի առկա իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ակտիվ մասնակցությունն այդ ծրագրերի իրականացմանը: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Էդուարդ Բիրյուկովը շնորհակալություն է հայտնել Գագիկ Բեգլարյանին՝ Դուշանբեում կայացած «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի տրանսպորտի նախարարների հանդիպման ընթացքում կայացած ընտրություններում իր թեկնածությանն աջակցելու համար:
Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի կողմից իրականացվող նախաձեռնությունների շրջանակներում: