
Մոսկվայում սիրիական ընդդիմության հետ հանդիպելու ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Մոսկվայում սիրիական ընդդիմության հետ հանդիպելու ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ:
Լավրովն ընդգծել է, որ ներկայումս իրենք տվյալ հարցը քննարկում են ընդդիմադիր տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ: Լավրովը հավելել է, որ բոլոր խմբերը, որոնց հետ իրենք շփվել են, շահագրգռվածություն են հայտնել Մոսկվա այցելելու հարցում:
Հիշեցնելով, որ արդեն իսկ հայտնի է «Ժնև 2» միջազգային կոնֆերանսի անցկացման ժամկետը (2014 թվականի հունվարի 22)՝ Լավրովը հայտարարել է, որ իրենց քիչ ժամանակ է մնացել՝ սիրիացի ընդդիմադիրների մոսկովյան այցի ժամկետը համաձայնեցնելու համար: