Բաժիններ՝

Մեկուկես տարում դեպի Ռուսաստան ուկրաինական արտահանման ծավալը նվազել է 4.2 միլիարդ դոլարով

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայից Ռուսաստան ապրանքների արտահանման անկումը մեկնարկել է 2012 թվականի երկրորդ եռամսյակից և արդեն իսկ տևում է 6 եռամսյակ անընդմեջ (կամ էլ մեկուկես տարի): Ընդհանուր առմամբ, այդ ժամանակահատվածում ապրանքների մատակարարումը Ռուսաստան նվազել է 4.2 միլիարդ դոլարով:

Այս մասին են վկայում Ուկրաինայի Պետական վիճակագրական ծառայության տվյալները: Դրանց համաձայն, այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին, որոնք համընկել են Մոսկվայի սահմանափակիչ միջոցների հետ՝ կապված Կիև կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու պլանի հետ, արտահանումը նվազել է 576 միլիոն դոլարով կամ էլ 13.1 տոկոսով:

Ընդ որում, այս տարվա հուլիսին ու սեպտեմբերին, նախորդ տարվա հաշվետու ամիսների համեմատ, արտահանումը նվազել է 10.2 տոկոսով, իսկ օգոստոսին՝ 18.8 տոկոսով: Սակայն այս տարվա հուլիս-սեպտեմբերի արդյունքն ամենևին էլ ամենավատ արդյունքը չէ: Իրավիճակն ավելի լավ է եղել միայն այս տարվա երկրորդ եռամսյակին՝ 202 միլիոն դոլար:

Ամենավատ ժամանակաշրջանը դարձել է 2012 թվականի երրորդ եռամսյակը, երբ Ռուսաստանի գործողությունների հետևանքով ուկրաինական արտահանումն անկում ապրեց միանգամից 1 միլիարդ և 81.2 միլիոն դոլարով, կամ 20 տոկոսով: Միջին հաշվով, վերջին վեց եռամսյակների ընթացքում ուկրաինական ապրանքների արտահանումը Ռուսաստան նվազել է 14.6 տոկոսով՝ համեմատած դրանց նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածների հետ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանից ապրանքների ներկրմանը, ապա այստեղ վճռորոշ գործոնը բնական գազի մատակարարումներն են: Ուկրաինան շարունակ ձգտում է նվազեցնել Ռուսաստանից բնական գազի ներկրման ծավալը, ինչն էլ հանգեցրել է նրան, որ այս տարվա 9 ամսվա ընթացքում Ռուսաստանից ապրանքների ներկրումը կրճատվել է 4.05 միլիարդ դոլարով կամ էլ 19.7 տոկոսով (ընդ որում, երրորդ եռամսյակում ներկրման անկումը կազմել է ընդամենը 40 միլիոն դոլար):

Արտահանումը դեպի Մաքսային միության մյուս երկրներ նույնպես կրճատվել է. Ղազախստանի պարագայում դա կազմել է 8.9 տոկոս՝ մինչև 1.73 միլիարդ դոլարի, իսկ Բելառուսի պարագայում՝ 8.3 տոկոս՝ մինչև 1.51 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս