Սերժ Սարգսյանը ԱԱԾ–ին հրահանգել է Պուտինի այցի օրերին զգոն լինել

«Ժողովուրդի» իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ օրերս ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ուժային կառույցների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է անցկացրել։ Այն հիմնականում վերաբերել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցին։ Ս. Սարգսյաևը նշել է, որ իրենք այդ օրերին պետք է շատ զգոն լինեն, առավելագույնս աշխատեն, հատկապես որ տեղեկություններ կան, թե լուրջ բողոքի ակցիաներ են կազմակերպվելու Պուտինի այցի օրերին։ Սարգսյանը կրկին լուրջ հանձնարարություն է տվել ԱԱԾ–ին՝անկառավարելի գործընթացները նախականխելու համար։ Երեկ «ժողովուրդը» փորձել է տեղեկությունը ճշտել ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից։ Վերջինս ասել է, թե իրականում նման բան չկա. «Եվ ես ԱԱԾ խորհրդի անդամ չեմ ու Ձեր ասածը չեմ մեկնաբանում։ Կարծում եմ՝ նման պնդումները ծիծաղելի են»։ Իսկ ԱԱԾ մամլո խոսնակ Արծվին Բաղրամյանը թերթի հետ զրույցում ասել է, որ ինքը նման ինֆորմացիա չունի։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս