
2009թ.-ից հետախուզվողը բերման ենթարկվեց «Զվարթնոց» օդանավակայանից

Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` նոյեմբերի 21-ին, ժամը 15.45-ին, «Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում հայտնաբերվել է 1979 թ. ծնված Արմեն Բ.-ն, որը 2009 թ. մարտի 17-ից ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էր յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով: