Բաժիններ՝

Բակո Սահակյանն ընդունել է Պլասիդո Դոմինգո-կրտսերին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին ընդունել է հանրահայտ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգո-կրտսերին, հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել երգչին Արցախում համերգով հանդես գալու համար՝ նշելով, որ դա մեծապես նպաստում է հանրապետությունում մշակույթի զարգացմանը, մշակութային երկխոսության խորացմանը և իր մեջ պարունակում է խաղաղության ուղերձ: Արծարծվել են նաև Արցախում մի շարք մշակութային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930