
Նշանակվել է Ադրբեջանի ներքին զորքերի նոր հրամանատարը

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ երեկ նշանակվել է Ադրբեջանի ներքին զորքերի նոր հրամանատար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՆԳՆ-ի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Ներքին զորքերի հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Շահին Իսքենդերօղլու Մամեդովը:
Ավելի վաղ Մամեդովն աշխատել է որպես Ներքին զորքերի շտաբի պետի առաջին տեղակալ: Հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով, Ներքին զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը նշանակվել էր Պաշտպանության նախարար: