
Սնոուդենը լրագրողներին կարող է հանձնած լինել մինչև 200.000 գաղտնի փաստաթուղթ. NSA

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կարող է ԶԼՄ-ներին հանձնած լինել մինչև 200.000 գաղտնի փաստաթուղթ, որոնք առնչվում են ամերիկյան հատուկ ծառայությունների գործունեությանը:
Այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության գործակալության (NSA) ղեկավար, գեներալ Քիթ Ալեքսանդերը: Վերջինիս խոսքերով՝ Սնոուդենը լրագրողներին է հանձնել 50.000-200.000 փաստաթուղթ: Ալեքսանդերը նկատել է, որ ԶԼՄ-նդերը դեռ շարունակում են գաղտնի փաստաթղթերի հրապարակումը:
Ավելի վաղ ամերիկյան The Washington Post թերթը հայտնել էր, որ Սնոուդենի տրամադրության տակ առկա է մոտ 30.000 փաստաթուղթ, սակայն Սնոուդենը դրանց մի մասը չի հանձնել լրագրողներին: