Որքա՞ն է արքայազն Չարլզի թոշակը եւ ինչպես է նա պատրաստվում այն ծախսել
Բրիտանական արքայազն Չարլզը, ով նոյեմբերի 14 –ին դառնում է 65 տարեկան, պետական թոշակի ստացման դիմում է նախապատրաստել: Արքայազնի պետական թոշակը, որը շաբաթական կազմելու է մոտ 110 ֆունտ, կուղղվի տարեց մարդկանց աջակցության բարեգործական կազմակերպություններից մեկի հիմնադրամին, հաղորդում է НТВ-ն:
Նշվում է, որ արքայազնը թոշակի կարիք չունի, քանի որ Քորնուոլի դքսությունը նրան տարեկան միլիոնավոր ֆունտերի եկամուտ է բերում: Եղիսաբեթ Երկրորդ թագուհու որդին ոչ միայն գահի առաջին ժառանգորդն է, այլեւ թագավորական ընտանիքի ամենահարուստ ներկայացուցիչը. անցած տարի նա վաստակել է 20 մլն ֆունտ: