Հայտնի բրենդը ներկայացրել է ամենահին և թանկարժեք վիսկին
Շոտլանդական Highland Park ընկերությունը վերջերս տոնեց իր 50-ամյակը։ Այդ հոբելյանի կապակցությամբ ընկերությունը որոշեց թողարկեց հազվագյուտ՝ 50 տարի հնեցման վիսկի։
Խմիչքը կոչվում է Highland Park 50 year old և թողարկվել է սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 275 շիշ։ Յուրաքանչյուր շիշ ունի իր անհատական համարը և զետեղված է ձեռքով պատրաստված արծաթյա հատուկ ցանցի մեջ։ Այս ինքնատիպ փաթեթավորումը հատուկ ընկերության պատվերով ստեղծել է շոտլանդացի հայտնի դիզայներ Մաիվ Գիլլիսը։
Մասնագետներն արդեն հասցրել են համտեսել Highland Park 50 year old-ը։ Էլիտար այս խմիչքը հնեցման է ենթարկվել կաղնուց տակառների մեջ՝ 1960 թվականից։
Ընկերության ներկայացուցիչ Մեթյու Թյուրները համոզված է, որ պրեմիում դասի այս խմիչքը կգրավի վիսկիի սիրահարների սրտերը։
Թեպետ քչերին է վիճակված զգալ 50-տարվա վիսկի համը։ Խմիչքի մեկ շիշը վաճառվելու է 17.5 հազար դոլարով։ Ինչպես նշում են ստեղծողները, գինը պայմանավորված է սպիրտի տարիքով, սահմանափակ քանակով և ինքնատիպ փաթեթավորմամբ։