
Պուտինի այցից առաջ Հայաստան են ժամանում ռուս պաշտոնյաներ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցից առաջ ակտիվ կերպով սկսել են Հայաստան ժամանել ռուս պաշտոնյաներ։ Օրերս Հայաստանում էր Պետդումայի փոխնախագահ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, որը, ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների, մինչև Հայաստան գալը՝ նոյեմբերի 6-ի, հանդիպել էր Վլ. Պուտինի հետ։ Իսկ ահա երեկ էլ ՀՀ-ում Էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Նա էլ, ըստ ամենայնի, ՀՀ֊-ում կայացած իր հանդիպումների ժամանակ փորձել է Պուտինի այցի օրակարգի ձևավորմանն առնչվող հարցեր քննարկել։ «Ժողովուրդի» տեղեկություններով՝ առաջիկայում ՌԴ-ից այլ պաշտոնյաներ են գալու Հայաստան՝ Պուտինի այցի կազմակերպչական հարցերը քննարկելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, ինչից հետո արդեն պաշտոնապես կհայտարարվի այդ «պատմական» այցի մասին։
Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում