
Բարդայի կորպուսը համալրվել է տանկերով. ադրբեջանական մամուլ

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ գնդապետ Զաքիր Հասանովն առաջին անգամ դիմել է զինված ուժերի անձնակազմին՝ նրանց շնորհավորելով պետական դրոշի օրվա կապակցությամբ:
Հասանովը շարունակում է տեսչական այցեր կատարել տարբեր զորամասեր և իրականացնել կադրային փոփոխություններ: Այդ այցերի ժամանակ նրան ուղեկցում են զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիխովը և բարձրաստիճան այլ զինվորականներ:
Բացի այդ, նա հրաման է արձակել Պիրակեշկյուլ և Գաջի Զեյնալաբդին Տագիև (Նասոսնայա) ավաններում գտնվող զորամասերի տանկային կորպուսների տեղակայման վայրերի փոփոխման մասին: Առկա տեղեկատվության համաձայն, տանկային կորպուսներն ուղարկվել են Բարդայի ռազմական կորպուս:
Նշվում է, որ Բարդայի ռազմական կորպուսի մի շարք զորամասեր գտնվում են Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի մոտ և դրանցում տանկային կորպուսների ծավալումը կարելի է որակել որպես դրանց ճակատ ուղարկել: