
Կատալոնիան ինքնիշխանության շուրջ հանրաքվե կանցկացնի նաև առանց Մադրիդի համաձայնության

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կատալոնիայի ինքնիշխանության հարցի շուրջ հանրաքվե կանցկացվի նաև առանց պաշտոնական Մադրիդի համաձայնության: Այս մասին այսօր կատալոնական խորհրդարանում ծավաված բանավեճերի ժամանակ հայտարարել է Կատալոնիայի ինքնավար ընկերակցության նախագահ Արթուր Մասը:
Վերջինիս խոսքերով՝ գոյություն ունեն իրավական բավական հիմնավորումներ՝ հանրաքվեի անցկացման համար, ինչի համար էլ ակնհայտ է, որ վերջին հաշվով այն անցկացվելու է: Այդ որոշմանն աջակցել են «Կատալոնիայի ձախ հանրապետականները»:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Իսպանիայի խորհրդարանն արգելել էր կատալոնցիներին հարցնել անկախության մասին: