Բաժիններ՝

Թուրքիայում խստացվում է ծխելու դեմ պայքարը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի առողջապահության նախարարությունը պատրաստել է նոր օրինագիծ, որն առնչվում է ծխելու դեմ պայքարի խստացմանը: Նոր օրինագծի համաձայն, ծխելն արգելվելու է մանկապարտեզներում, մզկիթների ու հիվանդանոցների բակերում:

Նոր օրինագծով ենթադրվում է նաև արգելել ծխախոտի վաճառքը դպրոցներից ու մզկիթներից 100 մետրից մոտ հեռավորության վրա, սրճարանների ու ռեստորանների բաց տարածքներում հատուկ տեղեր հատկացնել ծխողների համար և արգելել ծխելն առևտրի կենտրոնների մուտքի մոտ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս