Ժնևյան բանակցությունների 25-րդ փուլում քննարկվելու են 2008 թվականի պատերազմի հետևանքները

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ժնևյան բանակցություններ նշանակված են նոյեմբերի 5-6-ին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ը, ըստ որի՝ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս տվյալ բանակցություններին:

Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ դրականորեն է գնահատում այդ հայտարարությունը՝ հավելելով, որ Ժնևյան բանակցություններում քննարկելու են 2008 թվականի օգոստոսյան պատերազմի հետևանքները:

Աբաշիձեի կարծիքով՝ Վրաստանն ու Ռուսաստանը դեռ բավական հեռու են բարիդրացիական հարաբերություններ հաստատելուց, և որ առաջին հերթին անհրաժեշտ է դրանք հանել փակուղուց և հետո նոր գնալ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Աբաշիձեն ընդգծել է, որ իրենք պատրաստ են Ժնևյան բանակցությունների 25-րդ փուլում դրական արդյունքներ արձանագրելուն:

Տեսանյութեր

Լրահոս