Սփյուռքահայը, պաշտոնաթող գնդապետը, թե՞ նախագահի աշխատակազմի ղեկավարը. ո՞վ է աչք դրել կաթսայատան վրա
«ԼԱՐԿՈ գրուպ» ՍՊԸ-ի նախատեսած շինարարությունը Սայաթ Նովա 10 և 12 շենքերի բակում` նախկին կաթսայատան տեղում, օրինական է, համապատասխանում է քաղաքաշինության բոլոր նորմերին: Այս մասին հոկտեմբերի 31-ին լրագրողներին ասել էր ընկերության ներկայացուցիչ Հայկ Եգանյանը:
Սայաթ Նովա 10 և 12 շենքերի բնակիչները բողոքում են, որ այնտեղ իրականացվող շինարարությունը անօրինական է, փակում է իրենց լույսը , վտանգում իրենց շենքերի սեյսմակայունությունը, փակում ճանապարհը։ «Մեր քաղաքապետի լոզունգը բակը երեխաներինն է, զրուցարանն էլ՝ ծերերինը, չէ՞: Բա ու՞ր ա…Ինձ հետաքրքիր չի՝ Լարկո գրուպը կառնի, Նարկո գրուպը կառնի, սխալ որոշում ա»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սայաթ Նովա 10 շենքի բնակիչ Ադամյան Ռուզաննան:
«Լարկո գրուպի» փաստաբանը հավաստիացրել է, որ փորձագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ խախտումներ չկան: Նաև հերքել է լուրը, թե ընկերության սեփականատերը նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն է. «Ընկերությունը պատկանում է ամերիկահայ ներդրող Աբել Հախվերդյանին, իսկ տնօրենը Գագիկ Հախվերդյանն է»:
Այնուամենայնիվ, բնակիչները շարունակում են պնդել, որ ընկերությունը Վիգեն Սարգսյանին է պատկանում, և խախտվել է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետը, ըստ որի, փողոցը և ընդհանուր օգտագործման տարածքը ենթակա չեն վաճառքի։
«Փողոցի մի մասը վաճառվել է: Կաթսայատան տարածքից բացի փողոցից 1.5 մետր պետք է հատկացնեն շինարարության համար, 2.5 մետր էլ կոնսոլներ պետք է դուրս գան շենքից: Կոնսուլներն իրավունք չունեն դուրս գալ պետական հողի վրա»,- ասել է Սայաթ Նովայի բնակիչ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Ալբերտ Սարգսյանը:
Հրապարկումն ամբողջությամբ եւ տեսանյութը` սկզբնաղբյուր կայքում: