
«Ամերիաբանկ». Պատրաստ ենք մասնակցել Հայաստանի համար նոր օդանավերի լիզինգին

«Ամերիաբանկը» պատրաստ է մասնակցել Հայաստանի համար նոր օդանավերի լիզինգի վերաբերյալ գործարքներին: Այս մասին հայտարարել է բանկի կորպորատիվ հաճախորդների հարցերով տնօրեն Գագիկ Սահակյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին: Նրա խոսքով՝ բանկն արդեն հայտնել է այդ պատրաստակամության մասին «Էյր Արմենիա» ավիաընկերությանը:
«Տեսական պատասխանը դրական է: Մենք պատրաստ ենք քննարկել տարբերակները: Բնականաբար, հարկավոր է ավելի լավ իմանալ, որ հենց ընկերությունն է պատրաստ ներդրումներ անել իր զարգացման համար»,-հայտարարել է Սահակյանը: Այնուամենայնիվ, «Ամերիա» խումբը ծանոթ է Հայաստանի քաղավիացիայի ճյուղին: «Մենք օգնել ենք միջազգային McKinsie քոնսալթինգային ընկերությանը նրանց վերլուծության հետ, որի հիման վրա նրանք հետագայում առաջարկություն են արել Հայաստանի կառավարությանը»:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: