Բաժիններ՝

Ջոն Քերին նոյեմբերի 3-ին կմեկնի Սաուդյան Արաբիա

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նոյեմբերի 3-ին մեկնելու է Սաուդյան Արաբիա:  Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Այդ այցն իրականացվելու է երկու երկրների միջև հարաբերությունների լարվածության ֆոնին:

Քերին մտադիր է հաստատել ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների ռազմավարական բնույթը և ընդգծել միջազգային մի շարք կարևոր խնդիրների լուծման հարցում համագործակցության անհրաժեշտությունը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սաուդյան Արաբիան մտադիր է սահմանափակել Վաշինգտոնի հետ համագործակցությունը՝ կապված Սիրիական հակամարտության և Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա տարաձայնությունների հետ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031